Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Իրադարձություններ

«Առաջին անգամն է, որ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն». վարչապետ

11:24, հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ.
«Առաջին անգամն է, որ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն». վարչապետ

«Քաղաքական կամք ու ցանկություն միշտ ունեցել ենք, որպեսզի սիգի ձվադրման շրջանում կարողանանք արգելել որսը, բայց միայն քաղաքական կամքը բավարար չէ, պետք է ունենալ գործիքներ, այդ գործիքը ստեղծվեց. առաջին անգամ Սևանա լճի վրա ջրային պարեկային ու առափնյա ծառայության բացումն արեցինք և, մեր իրավապահների, ՏԻՄ-երի համագործակցված աշխատանքով դա իրականացվեց»,- Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ընթացիկ տարում ծրագրում են Սևանա լճի պարեկային ոստիկանությունը համալրել նոր տեխնիկայով: «Գուցե ձևակերպումս տարօրինակ հնչի, սա առաջին անգամն է, երբ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն: Սա անում ենք այն մարդկանց համար, ովքեր իրենց ընտանիքի կարիքները հոգում են Սևանում ձկնորսություն իրականացնելով, ամեն ինչ արվում է Սևանում վերարտադրությունն ապահովելու համար: Իհարկե դա ազգային, պետական հարստություն է, մեծ հաշվով Սևանում ձկնապաշարի նորմալ բազմացման առաջին շահառուները Սևանի ավազանում ապրող մեր այն հայրենակիցներն են, ովքեր բողոքում են սահմանափակումների կապակցությամբ»,- հավելել է Փաշինյանը:

2471 | 0
Facebook