Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սաակաշվիլին ընկճախտի մեջ է, քանի որ բանտում չէ». Կոբախիձե

20:18, հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ.
«Սաակաշվիլին ընկճախտի մեջ է, քանի որ բանտում չէ». Կոբախիձե

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ընկճախտի մեջ է, քանի որ մնացած բանտարկյալները պատիժը կրում են բանտախցում, իսկ նա՝ երկսենյականոց հիվանդասենյակում: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է Sputnik-georgia-ն:

2021 թվականի հոկտեմբերի 1-ին ձերբակալվելուց ի վեր Սաակաշվիլին բանտախցում անցկացրել է ընդհանուր առմամբ կես տարի, մնացած ժամանակը եղել է կլինիկաներում:

«Մարդը կարող է ընկճված լինել, քանի որ մյուս բանտարկյալները ստիպված են պատիժը կրել խցում, իսկ ինքը՝ երկսենյականոց հիվանդասենյակում՝ առանց որևէ հիմքի: Դա ինձ կճնշեր բարոյական տեսանկյունից»,- ասել է Կոբախիձեն:

4095 | 0
Facebook