Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«ՀՀ իշխանությունը պատրաստվում է «ո՞ւմ նշանակել հաջորդ մեղավոր» օպերացիային». Տ. Աբրահամյան

10:36, հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ.
«ՀՀ իշխանությունը պատրաստվում է «ո՞ւմ նշանակել հաջորդ մեղավոր» օպերացիային». Տ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մինչ Ադրբեջանն ու Թուրքիան անթաքույց պատրաստվում եմ Հայաստանի դեմ նոր ագրեսիային` դրա համար անհրաժեշտ արտաքին, քաղաքական, ռազմական, քարոզչական ֆոն ձևավորելով, Հայաստանի իշխանությունը պատրաստվում է «ո՞ւմ նշանակել հաջորդ մեղավոր» օպերացիային:
     Ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը. ոչնչացնում է ինքնապաշտպանական վերջին հենասյունները, ներհասարակական հարաբերությունները սրում` երկիրը մոտեցնելով նոր քաոսի:
     Իշխանությունն իր առաջ խնդիր չի դրել պաշտպանել սեփական երկիրն ու քաղաքացիներին, նրա առաջնահերթությունը հերթական պարտությունը «սվաղելն» է»:

2003 | 0
Facebook