Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանը նոր թափով շարունակելու է Հայաստանի դեմ ագրեսիան». Վարուժան Գեղամյան

17:24, հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ.
«Ադրբեջանը նոր թափով շարունակելու է Հայաստանի դեմ ագրեսիան». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ալիևը վերընտրվեց։ Լավ, բա հետո՞

Երեկ կայացած ընտրություններում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը «Հաղթանակած ազգին հաղթանակած առաջնորդ» կարգախոսով վերընտրվեց՝ առանց որևէ արտառոց ջանքերի ստանալով ձայների շուրջ 92 %-ը։ Առաջին հայացքից ոչ մի յուրահատուկ բան։ Սակայն այս ընտրությունները տարբերվում էին նախորդներից։
     Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալիևի արտաքին ու ներքին քաղաքականության հիմնական նպատակ է հայտարարված Հայաստանի ու հայության դեմ շարունակական պայքարը և Թուրքիայի (Թյուրքական աշխարհի) հետ միավորումը, ապա նրա վերընտրությունը ներքին լեգիտիմություն է հաղորդում ադրբեջանական այս քաղաքականությանը։
     Սա էլ, իր հերթին, նշանակում է, որ Ադրբեջանը լիարժեք ու նոր թափով շարունակելու է Հայաստանի դեմ ագրեսիան՝ նպատակ ունենալով առաջին հերթին չեզոքացնել Հայաստանի դիմադրողականության հնարավորությունները, ինչը թույլ կտա հեշտացնել տարածքային նոր նվաճումները (առաջին հերթին Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի ուղղություններով)։
     Հայաստանի հետ խաղաղության կամ բարդիդրացիական հարաբերությունների մասին նույնիսկ խոսք չկա»:

3761 | 0
Facebook