Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ.

Թերթերի տեսություն

Հայկական վերջին առաջարկներում քարտեզների հարց է դրվել. «Հրապարակ»

09:30, հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ.
Հայկական վերջին առաջարկներում քարտեզների հարց է դրվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Թեպետ արդեն մոտ 3 տարի է՝ սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովն աշխատում է` որոշակի պարբերականությամբ նիստեր են անում, սակայն պարզվում է, որ կողմերը դեռ համաձայնության չեն եկել, թե որ թվականի քարտեզներով են գծվելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանները։ ԱԳՆ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հունվարի 4-ին Հայաստանի՝ Ադրբեջանին ուղարկված խաղաղության պայմանագրի առաջարկների հերթական փաթեթում, ի թիվս այլ տեխնիկական առաջարկների, ներառված է դեմարկացիայի գործընթացի համար քարտեզներ ամրագրելու հարցը։ Հայկական կողմի համար ընդունելի են 1974-78 թթ․ ռուսական Գլխավոր շտաբի քարտեզները, իսկ հունվարի 10-ին Ալիևը հայտարարեց, որ այդ քարտեզներն իրենց համար ընդունելի չեն»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
2403 | 0
Facebook