Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՔՊ-ից ովքե՞ր չեն ստորագրել երաշխավորագիրը. «Հրապարակ»

09:24, հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ.
ՔՊ-ից ովքե՞ր չեն ստորագրել երաշխավորագիրը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին ԱԺ ՔՊ խմբակցությունը երաշխավորագիր է ներկայացրել դատարան՝ «Սիներջի» ընկերության աշխատակիցների խափանման միջոցը փոխելու հարցով։ 71 հոգուց 64-ը ստորագրել է այն։ Չեն ստորագրել Արսեն Թորոսյանը և Հռիփսիմե Գրիգորյանը, որոնք գործուղման են` բացակայում են Հայաստանից: Չի ստորագրել Ալեն Սիմոնյանը՝ թիմակիցներին ասել է, որ իր ստորագրելը ճիշտ չի լինի։
     Մեզ ասացին, որ չի ստորագրել նաև Ալեն Սիմոնյանի մտերիմ Խաչատուր Սուքիասյանը, Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ ճոճողը, և Քրիստինե Պողոսյանը: Վերջինն անձնական գործերով այդ օրը խորհրդարանում չի եղել, սակայն պատրաստակամություն է հայտնել ստորագրել հաջորդ օրը։

Ի դեպ, երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ նախագահը նախկինի պես չէր շեշտում․ «Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը», և դա ոմանք մեկնաբանեցին որպես աննախադեպ «համարձակություն» Սիմոնյանի կողմից»:

Մանրամասները՝ թերթի համարում:

2854 | 0
Facebook