Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ.

Իրադարձություններ

Առևտրի կենտրոնում 53-ամյա տղամարդուն դանակահարել է նրա հարևանը

00:18, հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ.
Առևտրի կենտրոնում 53-ամյա տղամարդուն դանակահարել է նրա հարևանը

Իրավապահները պարզել են փետրվարի 4-ին Գայի պողոտայում գործող «Մեգամոլ» առևտրի կենտրոնում դանակահարություն կատարողի և վիրավորի ինքնությունը։

Պարզվել է, որ վիրավորը Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչ 53-ամյա Արթուր Մ-ն է, իսկ նրան սուր կտրող, ծակող առարկայով հարվածներ հասցնելու համար ոստիկանները որոնում են Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչ 36-ամյա Տարոն Ա-ին։
     Նշված անձինք հարևաններ են և իրար ճանաչել են։ Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում։

| | |
5110 | 1
Facebook