Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Սա հայրենիք չի, սա հայրենիքի մնացորդ ա». Փաշինյան

23:18, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2024 թ.
«Սա հայրենիք չի, սա հայրենիքի մնացորդ ա». Փաշինյան

Այսօր Ազգային ժողովում Փաշինյանն առաջին անգամ հրապարակային ասաց, թե ինչ է ինքը խոսում աշխատանքային քննարկումների ժամանակ. «Առաջին անգամ կասեմ հրապարակային: Վերաբերմունքը ՀՀ-ի նկատմամբ, որ խորանում ես, շատ դեպքերում հետևյալի մասին է… Ես էս վերջերս շատ եմ մտածում ու հասկանում եմ, որ շատ դեպքերում մենք ասում ենք՝ այ էս Հայաստանի հանրապետությանը դուք լո՞ւրջ եք վերաբերվում, էս մի թիքա ՀՀ-ի՞ն եք դուք լուրջ վերաբերվում, մեր հայրենիքը գիտե՞ք ինչքան ա, սա հայրենիք չի, սա հայրենիքի մնացորդ ա: Այս գիտակցությունը մեր մեջ մտցված է: Սա հայրենիք չի, սա հայրենիքի մնացորդ է, է՞ս է հայրենիքը: Այդ վերաբերմունքն է,լ որ ասում ենք՝ ճանապարհը սարքվում է՝ քանդվում է: Ինչ-որ մի ենթագիտակցական մեխանիզմ աշխատում է, որ մենք այ տենց ենք հարաբերվում մեր երկրի, մեր պետության հետ: Սա շատ լուրջ հոգեբանական խնդիր է»:

13489 | 5
Facebook