Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հայտարարած պատերազմը կրթությանը, գիտությանը, մշակույթին և սպորտին շարունակվում է, թիրախում պարբերաբար հայտնվում են բուհերը, դպրոցները, թատրոնները, անգամ երգ ու պարի համույթները, գրում է «Հրապարակ»-ը։ Ժաննա Անդրեասյանը դիմել է դատարան` ընդդեմ «Ակունք» ազգագրական համույթի և համույթից պահանջում է 2 մլն 283 հազար դրամ։
Խոսքը 2015 թվականին այս համույթին տրված դրամաշնորհի մասին է․ տարիներ հետո, փաստորեն, Ժաննա Անդրեասյանը դարձել է նախարար և պահանջում է 2015 թվականին՝ նախկինների օրոք ազգագրական համույթին տրված այդ փոքր դրամաշնորհը՝ այն հիմնավորմամբ, թե դրամաշնորհով նախատեսված ծրագիրը թերի է կատարվել։ Առաջին ատյանի դատարանը բավարարել է հայցը, քանի որ պատասխանողը, ըստ դատարանի վճռի, դիրքորոշում չի ներկայացրել։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: