Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գագիկ Գինոսյանը կհուղարկավորվի Եռաբլուրում

20:36, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2024 թ.
Գագիկ Գինոսյանը կհուղարկավորվի Եռաբլուրում

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը կհուղարկավորվի Եռաբլուրում: Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Պաշտպանության նախարարությունը բավարարել է Գագիկ Գինոսյանին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորելու վերաբերյալ դիմումը՝ հաշվի առնելով նրա մարտական ուղին»,- ասել է Թորոսյանը։

Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այսօր նախաձեռնություն էր սկսվել` օգտատերերը ՀՀ կառավարությունից պահանջում էին, որ Գինոսյանի հոգեհանգիստը կազմակերպվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ մարմինը հանգչի Կոմիտասի անվան պանթեոնում կամ Եռաբլուրում։

Հիշեցնենք` Գագիկ Գինոսյանը մահացել է փետրվարի 6-ին սրտի կաթվածից։

2686 | 0
Facebook