Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արարատում` ՀՀ ՊՆ գնդապետի տանը, հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք

20:30, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2024 թ.
Արարատում` ՀՀ ՊՆ գնդապետի տանը, հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք

Փետրվարի 5-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատ քաղաքի բնակիչներից մեկն իր սեփական տան նկուղում զենք-զինամթերք է պահում, գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
     Ոստիկաններն ու քննիչները ժամանում են այդ քաղաքացու տուն ու տեղում պարզում, որ ոստիկանության Արարատի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։ Դեպքի վայրի զննությամբ 44-ամյա Կարեն Ա-ի տան նկուղում հայտնաբերվում է մի ամբողջ «արսենալ» և այն անվտանգ վայր տեղափոխելու համար ոստիկանությունը դիմում է ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության սակրավորներին, ովքեր, գալով նշված վայր այդ ամեն, անվտանգ վնասազերծում են։ Կարեն Ա-ն քննիչի որոշմամբ ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Արարատի բաժնի ձերբակալվածների պահման վայր։ Կարեն Ա-ն նախկինում ծառայել է ՀՀ Պաշտպանության նախարարությունում, կոչումով գնդապետ է:

Աղբյուրի տեղեկություններով` Կարեն Ա-ի տան նկուղում հայտնաբերվել է 1 արկղ՝ 37 հատ տրատիլ, 1 տուփ էլեկտրոդետոնատոր, 2 ծխախոտի տուփով էլեկտրոդետոնատոր, 7 հատ լուցկի, 1 տուփ փամփուշտ՝ 20 հատ, 6 հատ լուսաձայնային փամփուշտ, 30 հատ փուստ փամփուշտ, 20 հատ պայթուցիչ, 2 բահ, 1 պլանշետ, 1 հատ ջրի տարա, 3 հատ ծխաքողարկիչ, 8 հատ կրակատար քուշ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

4598 | 0
Facebook