ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանին հարց հղեց Շիրակի մարզի Գետք համայնքի գյուղապետին աշխատանքից հեռացնելու վերաբերյալ: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, պատճառը գյուղապետի հարցազրույցն է եղել, որում նա դժգոհել է համայնքում առկա խնդիրներից և վստահություն հայտնել, որ եթե դպրոցն էլ փակվի, գյուղը կդատարկվի: Պատգամավորը նաև նշեց, որ Գետքի դժգոհ բնակիչները փակել են ճանապարհը` պահանջելով չեղարկել գյուղապետ Աշոտ Շաբոյանի հրաժարականը:
Ի պատասխան Գնել Սանոսյանը նշեց, թե եթե գյուղացիները դժգոհ են, թող գնան խոշորացված համայնքի ղեկավարին հարցնեն` ինչու է հեռացրել վարչական ղեկավարին: «Ճանապարհ փակելով չեն հարցնում, շփման այլ մեթոդներ կան»,- շեշտեց Սանոսյանը: