Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը բոլորի ուշադրությւոնը հրավիրեց այն հանգամանքին, որ Արուսյակ Ջուլհակյանի հացրին պատասխանելու ժամանակ Փաշինյանը բացահայտեց գաղտնի գրիֆով փաստաթղթի կետերից մեկը։
«Այսօր ԱԺ-ում արտառոց բան կատարվեց։ ԱԳՆ պաշտոնյաներ, մյուս անգամ, որ համաձակվեք ակնարկել, թե իրավապահները, իրավաբաններն Ադրբեջանի հետ փաստաթղթի շուրջ ձեր հարցազրույցներն ուսումնասիրում են՝ հետևանքների հետ կապված, տեղեկացնում եմ․ Նիկոլ Փաշինյանն այսօր գաղտնի գրիֆով փաստաթղթից բառացի մեջբերեց մի կետ, կարծեմ՝ 11-րդ կետն է․ Խաղաղության պայմանագրում կա մի համաձայնեցված հոդված, համաձայն որի՝ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար»։