Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ըստ Խաղաղության պայմանագրի տեքստի` կողմերը չեն կարող հղում անել իրենց սահմանադրություններին». Փաշինյան

19:18, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2024 թ.
«Ըստ Խաղաղության պայմանագրի տեքստի` կողմերը չեն կարող հղում անել իրենց սահմանադրություններին». Փաշինյան

Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ որոշում կարող է կայացնել ՀՀ ժողովուրդը` իր ազատ կամարտահայտմամբ, ուրիշ տարբերակ չկա, ԱԺ-ում վստահեցրեց վարչապետ Փաշինյանը:
     «Խաղաղության պայմանագրի ստորագրման առումով բոլոր խնդիրները լուծված են, որովհետև պայմանագրի տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված, որով ասվում է, որ կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավարություն չկատարելու համար, պատկերացրիք չէ, էստեղ խնդիրը Սահմանադրության փոփոխության մեջ չէ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
     Ըստ վարչապետի` Սահմանադրությունը, լինելով ֆունդամենտալ փաստաթուղթ, առաջին հերթին ներքին կյանքի կազմակերպման համար է, բայց ցանկացած երկրի Սահմանադրություն կարգավորում է նաև արտաքին հարաբերությունները:
     «Իհարկե, ցանկացած Սահմանադրություն ունի նաև արտաքին ազդեցություններ, ո՞վ է ժխտում ու ինչի՞ համար է ժխտում: Մենք անընդհատ խոսում ենք Ադրբեջանի ու Թուրքիայի մասին, բայց արտաքին աշխարհի հետ մեր հարաբերությունների մասին պետք է մտածենք նոր պայմաններում, որովհետև աշխարհում ոչ մի բան այլևս այն չէ, ինչ եղել է գործող Սահմանադրության ընդունման պայմաններում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ նախկինում երբեք ժողովուրդը իր կամքով չի ընտրել Սահմանադրություն, այսինքն, ինքը չի որոշել, թե ինչպես է ուզում ապրել:

2090 | 0
Facebook