Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայ կին զինծառայողների մարմինները պղծել է հենց Ալիևը, Հռոմի ստատուտ էիք ընդունում, Ալիևին դատելո՞ւ եք». Արթուր Խաչատրյան

18:18, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2024 թ.
«Հայ կին զինծառայողների մարմինները պղծել է հենց Ալիևը, Հռոմի ստատուտ էիք ընդունում, Ալիևին դատելո՞ւ եք». Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Հռոմի ստատուտի վերաբերյալ հարց տվեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին։

«Հռոմի ստատուտը երբ վավերացրիք, ասում էիք, որ դա հնարավորություն կտա ադրբեջանցիներին պատասխանատվության ենթարկել։ Այն ադրբեջանցիներին, որոնք գլխատել են, պղծել կին զինծառայողի մարմին։ Երբ մենք ընդդիմանում էինք, կարծիքներ էիք հայտնում, թե ՀՅԴ-ն անհիմն է խոսում։ Հիմա ձեր կառավարությունը որևէ քայլ ձեռնարկե՞լ է ադրբեջանցի հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար։ Մենք հասկանում ենք, որ հայ կին զինծառայողների մարմինները պղծել է հենց Ալիևը, այլ ոչ թե ինչ-որ մի ասկյար»,- նշել է նա։
     Ի պատասխան՝ Գրիգոր Մինասյանն էլ պատասխանեց. «Դեռևս յոթ օր է, ինչ ստատուտը ուժի մեջ է, բայց մի քանի ամիս է, ինչ նախաձեռնվել է օրենսդրական փաթեթ, որով միջազգային ստանդարտներին համապատասխանեցում է լինելու։

Դա մեզ տալու է հնարավորություն, որ միջազգային քրեական ու քննչական փորձից օգտվել, ինչպես նաև ռազմական հանցագործությունների բացահայտմանն ուղղված գործիքակազմ ներառել»։
     Մանրամասները՝ տեսանյութում։

«Հայ կին զինծառայողների մարմինները պղծել է հենց Ալիևը, Հռոմի ստատուտ էիք ընդունում, Ալիևին դատելո՞ւ եք». Արթուր Խաչատրյան
2243 | 0
Facebook