Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փաշինյանը բացատրեց` ինչ նկատի ունի 4-րդ հանրապետություն ասելով

18:00, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2024 թ.
Փաշինյանը բացատրեց` ինչ նկատի ունի 4-րդ հանրապետություն ասելով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում պատասխանեց ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, թե ինչ է նկատի ունեցել, երբ ասել է 4-րդ հանրապետություն. «Ներքին իմաստով նկատի ունեմ ընդունված նոր Սահմանադրություն, ոչ թե Սահմանադրության նոր փոփոխություն, որն ընդունվել է ժողովրդի կողմից, և մարդիկ՝ նույնիսկ նրանք, ովքեր դեմ են քվեարկել, ընդունում են, որ մեծամասնությունը կողմ է քվեարկել:

Անդրադառնալով Սահմանադրության փոփոխության շրջանակում շրջանառվող «վերաբրենդավորում» եզրույթին, ինչպես նաև պետական խորհրդանիշների հնարավոր փոփոխությանը՝ Փաշինյանը նշեց, որ «վերաբրենդավորում» ասելով՝ նկատի ուներ չորորդ հանրապետությունը, քանի որ գործողը երրորդ հանրապետությունն է, Հայկական ԽՍՀ-ն՝ երկրորդ հանրապետությունը, առաջին հանրապետությունը՝ առաջին:

3376 | 0
Facebook