Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 23 հունվարի, 2025 թ.

Իրադարձություններ

«Այս իշխանության օրոք կործանվել է մի ամբողջ պետություն»․ Լևոն Քոչարյան

17:24, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2024 թ.
«Այս իշխանության օրոք կործանվել է մի ամբողջ պետություն»․ Լևոն Քոչարյան

Այսօր Ազգային ժողովում իր հնչեցրած խոսքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը նշեց, որ նախապես մտադիր չէր ելույթ ունենալու, քանզի այս դահլիճում բարձրացված հարցերն այդպես էլ պատասխան չեն գտնում։ «Բայց հաշվի առնելով, որ իմ դեմ «կարված» գործը հապճեպ փորձում են «փնթի» ձևով ուղարկել դատարան, տպավորություն չլինի, որ վախենում ենք այդ ամեն ինչից, ուզում եմ վերահաստատել այն, ինչը մտածում եմ։ Այս իշխանության օրոք կործանվել է մի ամբողջ պետություն, դժբախտացել են հազարավոր մարդիկ, կրկնապատկվել է «Եռաբլուրը», 100 հազարից ավելի մարդ զրկվել է իր հարազատների շիրիմներին այցելելու հնարավորությունից, ներառյալ ինձ, որովհետև իմ տատիկ-պապիկները, հորեղբայրն այնտեղ են թաղված»,- ընդգծեց Լևոն Քոչարյանը։

«Այս իշխանության օրոք կործանվել է մի ամբողջ պետություն»․ Լևոն Քոչարյան
3277 | 0
Facebook