Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երևանի ավագանում մանդատազրկումներն ԱԺ արտահերթ ընտրությունների «ռեպետիցիան են»». Ոսկան Սարգսյան

03:06, հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ.
«Երևանի ավագանում մանդատազրկումներն ԱԺ արտահերթ ընտրությունների «ռեպետիցիան են»». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի ավագանիում կատարված մանդատազրկումներն ԱԺ արտահերթ ընտրությունների «ժուռնալն է, ռեպետիցիա», Հայկ Մարությանի, Վարդան Ղուկասյանի ղեկավարած կուսակցությունները (Դոգի մոտ խառը կանաչի վիճակ է) փորձում են հանդես գալ` որպես ՔՊ-ի «իսկական ընդդիմություն», քանզի Նիկոլ Փաշինյանի դեմ քաղաքական դաշտում իրական ընդդիմություն գրեթե չկա։ Նիկոլ Փաշինյանը, որքան էլ տարածքներ հանձնի Հայաստանից, կատարի Իլհամ Ալիևի բոլոր պահանջները, պետական ապարատի, վարչական ռեսուրսների, լյումպեն զանգվածի, քաղաքականապես տհասների, աղանդավորների քվեների շնորհիվ արտահերթ ընտրություններում կարող է ստանալ ձայների 20-25 տոկոսը, մնացած 75 տոկոսը առաժմ տեր չունի»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
1643 | 0
Facebook