Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայկ Մարությանը պետք է որ դժգոհ չլինի». Հակոբ Բադալյան

16:24, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2024 թ.
«Հայկ Մարությանը պետք է որ դժգոհ չլինի». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարծում եմ, որ Հայկ Մարությանը պետք է որ դժգոհ չլինի իրեն ավագանու մանդատից զրկելու հանգամանքից: Քաղաքականության մեջ շատ հաճախ են պատահում իրավիճակներ, երբ հարվածն ունի ընդհուպ քաղաքական բոնուսի կամ քարտ բլանշի նշանակություն:
     Հիմա սա կառաջացնի հարց՝ իսկ ՔՊ-ն չի՞ գիտակցում դա, ինչո՞ւ է տալիս այդ «բոնուսը» Մարությանին:
     Չգիտեմ, չեմ կարող ասել, գիտակցում են, թե՞ չեն գիտակցում, բայց կարող եմ ասել՝ հատկապես նկատի ունենալով ՔՊ այսօր ունեցած վարկանիշը, որը այդ ուժից հարված ստանալը քաղաքական որևէ ընդդիմախոսի համար թերևս միայն բոնուս է: Այլ հարց է, թե տվյալ ուժը կամ գործիչը ինչպես կօգտագործի այդ հնարավորությունը»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
2946 | 0
Facebook