Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չերչիլի ատամների պրոթեզն աճուրդում վաճառվել է ավելի քան 22 000 դոլարով

16:06, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2024 թ.
Չերչիլի ատամների պրոթեզն աճուրդում վաճառվել է ավելի քան 22 000 դոլարով

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի ատամների պրոթեզն աճուրդում վաճառվել է 22 հազար 700 դոլարով, հաղորդում է «Газета»-ն:

Նմուշն ի սկզբանե գնահատվել է 6-10 հազար դոլար:

Մասնագետները հավաստիացրել են, որ հենց այդ պրոթեզն է Չերչիլն օգտագործել 1940 թվականի հունիսի 4-ին՝ նացիստական Գերմանիայի դեմ պայքարելու պատրաստակամության մասին իր հայտնի ելույթում:

1679 | 0
Facebook