Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 21 փետրվարի, 2024 թ.

Իրադարձություններ

«Մարիա Կարապետյանն ԱԺ ամբիոնից առաջ է մղում թշնամական թեզեր». Արծվիկ Մինասյան

15:48, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2024 թ.
«Մարիա Կարապետյանն ԱԺ ամբիոնից առաջ է մղում թշնամական թեզեր». Արծվիկ Մինասյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթին, ասաց. «Մարիա Կարապետյանը չասաց՝ Հայոց պատմության ո՞ր դասարանի դասագիրքն է, ամենայն հավանականությամբ, նկատի ուներ 2015-ին հրատարակված 11-րդ դասարանի դասագիրքը, որտեղ հայկական հարցը, իրեն բնորոշ ձևով կտրելով տարբեր տեղերից ու առաջ մղելով թշնամական թեզեր, սկսեց էստեղից հայտարարություններ անել՝ կոնտեքստում ունենալով էն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության մեղավորները հայերն են: Ինքը ձևակերպում է՝ թուրքը մնում է թուրք, հայը մնում է հայ, իբր թե էդ կոնցեպտի հեղինակը հայերն են: Ո՛չ, թուրքը մնում է թուրք կոնցեպտի հեղինակը թուրքերն են ու հենց դա է դրված եղել իրենց գործունեության հիմքում, որովհետև, դրանով պայմանավորված, նրանք ցեղասպանեցին հույներին, ասորիներին, քրդերին, եզդիներին, հայերին: Ցեղասպանության կոնցեպտն իրենց էությունն է»,- հայտարարեց Մինասյանը:

| | |
2077 | 0
Facebook