ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արտահերթ ելույթի ժամանակ ասաց, որ հարգանքով է վերաբերվում Դաշնակցությանը: «Դաշնակցական բազմաթիվ ընկերներ ունեմ թե՛ ՀՀ-ում, թե՛ ՀՀ-ից դուրս, բայց դուք եք մսխել Դաշնակցության վարկանիշը, ոչ թե մենք: Ի՞նչ եք արել վերջին 30 տարիների ընթացքում՝ Դաշնակցության վարկանիշի հետ... Մի հատ վերաիմաստավորեք, քննարկեք Մարտի 1-ից հետո պահվածքը, բոլոր կառավարությունների հետ կոալիցիա կազմելը, պաշտոններ վերցնելը»,- հայտարարեց նա: «Մինչև էն պահը, որ դուք, «Հայաստան» դաշինքը չի գա, բարձրաձայն ասի՝ այո՛, մենք արել ենք էս սխալները, արել ենք Մարտի 1, կեղծել ենք ընտրություններ, Դաշնակցությունը հաջողության չի հասնելու»,- հավելեց Սիմոնյանը: