Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Իրադարձություններ

«Ո՞նց է ստացվում, որ 2012-ին ամուսնացել եք, բայց 1994-ին, երկու և ավելի երեխա ունենալու հիմքով, ազատվել զինծառայությունից». Խամոյան

14:18, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2024 թ.
«Ո՞նց է ստացվում, որ 2012-ին ամուսնացել եք, բայց 1994-ին, երկու և ավելի երեխա ունենալու հիմքով, ազատվել զինծառայությունից». Խամոյան

«Դուք զինվորական ծառայությունից ազատվել եք ընտանեկան դրության բերումով՝ երկու և ավելի երեխա ունենալու հանգամանքով պայմանավորված: Մամուլին ասել եք՝ ամուսնացել եք 2012-ին, դրա համար հարցրեցի՝ ձեր երեխաների տարիքը: Ո՞նց է ստացվում, որ 2012-ին ամուսնացել եք, բայց 1994-ին, երկու և ավելի երեխա ունենալու հիմքով, ազատվել եք զինծառայությունից: Ո՞նց եք վերահսկելու դատավորների բարեվարքությունը, երբ ակնհայտորեն 1994-ին խուսափել եք զինծառայությունից»,- դիմելով ԲԴԽ խորհրդի անդամի թեկնածու Կարեն Թումանյանին՝ հարցրեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: «Կարող է ձեզ համար նորմալ է՝ ԱԺ-ում միմյանց որևէ բառ ասելը, հետագայում հետևանք չունենալը, խնդրում եմ՝ բառերի ընտրության ժամանակ նկատի ունենաք, որ հարց եք տալիս իրավաբանին»,- ասաց Թումանյանը: ԱԺ նախագահը նկատեց. «Ի՞նչ է նշանակում՝ սովոր եք իրար բան ասել և հետևանք չլինի....»: «Նկատի ունեմ՝ բառերը, որոնք արտահայտվում են, կարող են լինել քրեորեն հետապնդելի արարքի որոշակի մաս, օրինակ՝ խուսափել զինծառայությունից, ես պարտադիր զինծառայությունից չեմ խուսափել: Բարեվարքության եզրակացությանն ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասաց թեկնածուն:

8355 | 1
Facebook