Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՔՊ-ն ձեզ վերբովկա չի արե՞լ». լրագրողը՝ Վահան Ավագյանին

13:36, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2024 թ.
«ՔՊ-ն ձեզ վերբովկա չի արե՞լ». լրագրողը՝ Վահան Ավագյանին

«Ի սկզբանե Վարդան Ղուկասյանի հետ պայմանավորված էր, որ այս նիստը պետք է լինի նույն բովանդակությամբ, ոնց էսօր անցավ, քանի որ սա դրական նիստ էր երևանցիների համար՝ իմ նախագծով կիրակի օրերը կայանատեղիները դառնում էին անվճար, դրանից հետո Երևանի կառուցապատման ոլորտում պիտի լինեին արտոնություններ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը: «Քանի որ մեր մոտ լինում են տարաձայնություններ, 15 րոպե հետո փոխել պայմանավորվածությունը, հետո՝ նորից, հետո որոշել՝ չենք գնում, իմ մոտ լուրջ կասկած կա, որ ֆրակցիայի անդամներն ինչ-որ միջոցով կապվել են մեր լիդերի հետ, և ինձ ասվեց՝ կտրականապես չեք գնում, բոյկոտում եք մինչև վերջ: Մեզ ասել էր՝ գնաք էս կլնի, էն կլնի, շանտաժ, բացահայտ տեռոր....»,- հավելեց նա: Դիտարկմանը՝ դուք ոգևորված էիք ձեր կուսակցության ղեկավարով, հիմա ձեզ հայհոյում է իր ալիքով, նշեց. «Որովհետև գաղափարները չհամընկան»: Հարցին՝ ՔՊ-ն ձեզ վերբոկվա չի արե՞լ, որ քվորում ապահովեք, ասաց. «Ինչի՞, որ կարմիր գծերը կիրակի անվճար լինե՞ն»:

Ավելի վաղ հայտնել էինք Վարդան Ղուկասյանի հայտարարության, ավագանու նիստին «Հանրային ձայնի» այսօրվա քվորում ապահովելու մասին:

Վահան Ավագյանի ճեպազրույցը

2968 | 0
Facebook