ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ առավոտն անցկացրել է Կիևի ռմբապաստարանում՝ օդային տագնապի ազդանշանի պատճառով: Այս մասին նա գրել է X սոցցանցում:
«Առավոտն սկսում եմ ապաստարանում, քանի որ Կիևում տագնապի ազդանշան է հնչել: Սա համարձակ ուկրաինացիների ամենօրյա իրականությունն է այն պահից ի վեր, երբ Ռուսաստանը սկսեց իր անօրինական ագրեսիան»,- գրել է նա: