Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամայն կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն 6-րդ փողոցում գտնվող «Երևանի համար 9 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ուսումնական հաստատության 3-րդ հարկի քիմիայի կաբինետում: Այրվել է հատուկ նյութերի համար նախատեսված պահարանն ու մի քանի սեղան: Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: