Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Մի օր արթնանալու ենք մեր բակերում ընկնող հրթիռներից, զավակներին փնտրող մայրերի ճիչերից». Նաիրի Հոխիկյան

23:06, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2024 թ.
«Մի օր արթնանալու ենք մեր բակերում ընկնող հրթիռներից, զավակներին փնտրող մայրերի ճիչերից». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը.

«2020-ի պատերազմից հետո ես վստահություն ունեի, որ մինչև 2025 թվականը Արցախից մեզ մնացած հատվածին որևէ բան չի սպառնում։ Ես կարծում էի, որ կպահենք փոքրիկ Արցախը ու տարիներ անց նրա շուրջ պայքարը ծավալելով՝ հետ կբերենք կորցրածը։
     2023-ի սեպտեմբերին հասկացա, որ վստահությունս անտեղի էր․․․
     Հիմա ես վստահություն չունեմ, որ Հայաստանի Հանրապետությանը էլ որևէ բան չի սպառնում։ Հակառակը։ Ես արդեն տեսնում եմ, որ մի օր արթնանալու ենք պայթյունների ձայներից, մեր բակերում ընկնող հրթիռներից ու իրենց զավակներին փնտրող մայրերի ճիչերից։
     Թորքը հազիվ հնարավորություն է ստացել ոչնչացնելու մեր երկիրը, ու նա կհասնի դրան, քանի դեռ նրա ձեռքը բռնող և ջարդող հայը ոտքի չի կանգնել։ Թորքը պայմանավորված պատերազմով զոհեց մեր եղբայրներին ու զավակներին, խլեց մեր Արցախը՝ կոտրելով մեր ոգին, բայց նա լավ է հասկանում, որ չի կարողացել խլել ամենակարևորը՝ մեր պատմությունը և մեր ուժը։
     Որպեսզի Արցախցիների նման գաղթական չդառնան Երևանցիները և Հայաստանի մյուս վայրերի մեր հայրենակիցները, ժամն է, որ նախ ավարտին հասցնենք ՄՏՔԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ․․․»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
4452 | 1
Facebook