«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգմնման մասին» օրենքների նախագծերի փաթեթում առաջարկվող փոփոխությունների քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն ու, անդրադառնալով ընդդիմադիր գործընկերներից Գեղամ Նազարյանի ելույթին, ասաց. «Ասում եք՝ եկեք սահմանենք, որ սիրային կապը պետք է լինի միայն կնոջ ու տղամարդու միջև, նաև ասացիք, որ ավանդական սեռական կողմնորոշում չունեցողները մեր պաշտպանության ներքո չեն, և այլն, սա շատ վտանգավոր է: Այս ամբիոնից ասում եք՝ եթե ավանդական սեռական կողմնորոշում չունի մարդը, նրա նկատմամբ կարող են բռնություն կիրառել, քանի որ այս օրենքի շրջանակում չէ: Պարո՛ն Նազարյան, դուք ինքներդ չգիտեք՝ ձեր ֆրակցիայում ով ինչ կողմնորոշում ունի... մենք էլ չգիտենք՝ մեր ֆրակցիայում ով ինչ կողմնորոշում ունի»: Դահլիճում աղմուկ բարձրացավ: