Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որի լիազորությունների ժամկետը քիչ առաջ դադարեցվեց 34 կողմ ձայնով, լրագրողների հետ զրույցում, խոսելով ՔՊ-ի մասին, ասել է. «Իրենց խղճում եմ, էն վիճակում են հայտնվել, որ նիստի օրը պետք է առողջ լինեն, եթե հիվանդանոցում լինեն, պետք է կաթիլայինով բերեն, անգամ մի հոգի եթե չգա, քվորում չեն ապահովի: Եթե հիշում եք՝ ամսի հինգին էր էս նիստը նախատեսված, տեղափոխեցին այսօր: Երևի մեկին կաթիլայինից հանել, բերել են, կամ Հանրային ձայնի հարցերն են լուծում, վերջին բանակցություններն են տանում, չգիտեմ էնտեղ՝ փողա, վախեցնել ա, խոստումներ ա»,- նշել է նա: