Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

Իրադարձություններ

«Հայկ Մարությանն այգիների մասին է խոսում, բայց այդ այգիներում բազմաթիվ շինթույլտվություններ է տվել». Վահան Ավագյան

10:36, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2024 թ.
«Հայկ Մարությանն այգիների մասին է խոսում, բայց այդ այգիներում բազմաթիվ շինթույլտվություններ է տվել». Վահան Ավագյան

Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ, անդրադառնալով ընդդիմադիր 5 անդամներին մանդատներից զրկելու հարցին, «Հանրային ձայն»-ից Վահան Ավագյանն ասաց. «Նարինե Հայրապետյանը պահել էր իրեն ոչ կառուցողական, չեմ նկատել, որ այդ կինն ինչ-որ նախագիծ բերի կամ առաջարկ ունենա, ընդամենը սադրում ու հայհոյում էր: Ինչ վերաբերում է Հայկ Մարությանին, այգիների մասին է խոսում, բայց նույն էդ այգիներում բազմաթիվ շինթույլտվություններ է տվել, ընդհանրապես չի եկել նիստերին: Սոնա Աղեկյանը նույն ձևի՝ շոուներ, դրա համար իրեն մանդատից զրկելուն ևս կողմ կքվեարկենք: Ինչ վերաբերում է Գևորգ Ստեփանյանին, դեմ ենք, քանի որ էդ տղային տեսել եմ աշխատելուց: Զարուհի Փոստանջյանին դեմ կքվեարկենք, քանի որ լսել եմ, որ էդ կնոջ մոտ խնդիրներ կան ֆրակցիայի ներսում, դեմ եմ իրա՝ մանդատից զրկելուն»:

2155 | 0
Facebook