Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պարտադիր մասնակցելու եմ նիստին, բա ինչի՞ համար եմ եկել». «Հանրային ձայն»-ից Վահան Ավագյան

10:06, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2024 թ.
«Պարտադիր մասնակցելու եմ նիստին, բա ինչի՞ համար եմ եկել». «Հանրային ձայն»-ից Վահան Ավագյան

Երևանի ավագանու «Հնարային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մասնակցելու է նիստին: Հարցին՝ Վարդան Ղուկասյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ իր որոշմամբ որևէ մեկը չի մասնակցելու ավագանու նիստին, նշեց. «Մեր կուսակցության նախագահը Արտակ Գալստյանն է»:

«Հանրային ձայն»-ից նիստին մասնակցում են Վահան Ավագյանն ու Վահե Եսայանը:

Հիշեցնենք՝ Վարդան Ղուկասյանը նախօրեին հանդես էր եկել հայտարարությամբ. «Փետրվարի 7-ին նախատեսված է Երևանի ավագանու արտահերթ նիստ: Ես՝ Վարդան Ղուկասյանս հայտարարում եմ, որ «Հանրային ձայն» ֆրակցիան չի մասնակցելու և քվորում չի ապահովելու այդ արտահերթ նիստի կայացման համար: Այս պահին կան շանտաժներ և ճնշումներ ավագանու անդամներից ոմանց վրա, որպեսզի այդ նիստը ամեն գնով կայանա: Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, եթե «Հանրային ձայն»-ի որևէ անդամ տրվի այդ շանտաժներին և մասնակցի նախատեսվող արտահերթ նիստին, նա ոչ միայն ամենավերջին պարսավանքին կարժանանա իմ կողմից, այլև իր կարիերան կավարտի նույն օրը: Իսկ շանտաժի լեզվով խոսող իշխանությունները թող լավ իմանան, ես շատ շուտով անձամբ եմ գալու իրենց ետևից»:

4435 | 1
Facebook