Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանի ավագանու ընդդիմադիր 5 անդամներին մանդատներից զրկելու հարցով նիստը՝ ուղիղ միացմամբ

10:00, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2024 թ.
Երևանի ավագանու ընդդիմադիր 5 անդամներին մանդատներից զրկելու հարցով նիստը՝ ուղիղ միացմամբ

Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում է ընդդիմադիր 5 անդամների՝ Նարինե Հայրապետյան, Հայկ Մարության, Սոնա Աղեկյան, Գևորգ Ստեփանյան, Զարուհի Փոստանջյան, լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը: Հիմնավորումների մեջ նշվում է, որ ավագանու անդամները նիստերի քվեարկությունների կեսից ավելիին չեն մասնակցել։

Որպեսզի ավագանու անդամները զրկվեն մանդատից, անհրաժեշտ է լինելու 33 ձայն:

ՔՊ-ն ու «Հանրապետությունը»-ը միասին ունեն 32 ձայն, իսկ ընդդիմադիր խմբակցությունները՝ 33:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մայր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու նիստին, «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանն ասել էր, որ գնալու են քաղաքապետարան, բայց նիստին քվորում չեն ապահովելու, Վարդան Ղուկասյանն էլ հայտարարել էր, որ իր որոշմամբ «Հանրային ձայն» խմբակցությունը չի մասնակցելու նիստին:

Երևանի ավագանու ընդդիմադիր 5 անդամներին մանդատներից զրկելու հարցով նիստը՝ ուղիղ միացմամբ
1837 | 0
Facebook