Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Փաշինյանն ինքն է ընտրել հարցազրուցավարին. «Հրապարակ»

09:18, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2024 թ.
Փաշինյանն ինքն է ընտրել հարցազրուցավարին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիոյին տված վերջին հարցազրույցի շուրջ աղմուկը չի դադարում։ Ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանին անակնկալի է բերել Նիկոլ Փաշինյանի` իրենց եթերում արտահայտած հակահայ մտքերի ռեկորդը և դրանց` հարցազրուցավարի կողմից զրո հակադարձումը, ու նա նախօրեին հայտարարություն տարածեց՝ անհաջող հարցազրույցի համար ներողություն խնդրելով իրենց ունկնդիրներից և գնահատական տալով ՔՊ-ի վարած քաղաքականությանը:
     Ռադիոյի աշխատակազմից տեղեկացանք, որ Փաշինյանն ինքն է ցանկություն հայտնել հյուրընկալվել Ռադիոյին` հարցազրույց տալ, ավելին՝ տնօրինությունը հարցազրույց վարելու համար մի քանի պատրաստված լրագրողի անուն է տվել, սակայն Փաշինյանն ինքն է ընտրել «Անվտանգային միջավայր» հաղորդաշարը և դրա վարող Բարեղամ Ղուկասյանին:

Հավանաբար` նախապես ուսումնասիրել են նրա վերաբերմունքը և պատրաստվածության աստիճանը, որ իր վիճելի մտքերին չհակադրվեն և դրանց սնանկությունը եթերում չբացահայտեն»:

Մանրամասները՝ թերթի համարում:

2701 | 0
Facebook