Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՀԽ-ի հայտարարությունն ապացուցում է՝ այսօր ՀՀ-ում չկա «դասական» լրագրություն». Դավիթ Սարգսյան

23:18, երեքշաբթի, 06 փետրվարի, 2024 թ.
«ՀՀԽ-ի հայտարարությունն ապացուցում է՝ այսօր ՀՀ-ում չկա «դասական» լրագրություն». Դավիթ Սարգսյան

Լրագրող Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հանրային ռադիոյի տնօրենի գրառմանն ի պատասխան` «Հանրային հեռարձակողի խորհուրդ» անվանյալ մի խումբ ծառայամիտ անձանց ակնարկը, թե նրան գործից կազատեն, հերթական անգամ ապացուցում է.
     այսօր Հայաստանում չկա «դասական» լրագրություն, առավել ևս` լրագրողական էթիկայի հնամաշ սկզբունքներ` անկողմնակալություն, կողմերին` եթերային հավասար ժամանակ և այլ կեղծ թեզեր: Պետության վերջնական զավթման ֆոնին «օբյեկտիվություն» խաղալը ոչ միայն մարդկայնորեն նողկալի է, այլև պարզապես հակաբնական ու անբարո:
     Կան ազգային նկարագրով լրագրող-հրապարակախոսներ, և անհայրենիք, ստորաքարշ ու մորթապաշտ գրչակներ: Կան արժանապատիվ մեդիամենեջերներ, և վարչախմբի ինքնակամ պատանդներ:
     Վարչախմբի մոտալուտ վիժումին զուգահեռ` հայախոս թյուրքական քարոզիչները մեկընդմիշտ լքելու են Հանրային հեռուստատեսությունը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը և մի քանի այլ կարևորագույն կառույցներ, որոնք ժամանակավորապես օկուպացրել են: «Պետականամետության» անվան տակ թշնամու օրակարգի եթերային և լսարանային սպասարկուները մերժվելու են և խարանվեն:
     Հ.Գ. 1944-ին Փարիզի ազատագրումից հետո ֆրանսիացիներն առաջինը պատժեցին կոլաբորացիոնիստ խմբագիրներին»:

Աղբյուրը` Դավիթ Սարգսյան
1328 | 0
Facebook