Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տնեցիներով» ոչ միայն երկիրը, արտաքին հետախուզությունն էլ են որոշել կառավարել». Գեղամ Մանուկյան

22:42, երեքշաբթի, 06 փետրվարի, 2024 թ.
«Տնեցիներով» ոչ միայն երկիրը, արտաքին հետախուզությունն էլ են որոշել կառավարել». Գեղամ Մանուկյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Տնեցիներով» ոչ միայն երկիրը, արտաքին հետախուզությունն էլ են որոշել կառավարել
     Արտաքին հետախուզական նորաստեղծ ծառայության ղեկավար, նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը որոշել է կարևորագույն ու խիստ մասնագիտացված այդ ոլորտում կառավարումն իրականացնել՝ յուրայիններով, մոտիկներով։
     Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը Հրանտ Ջիլավյանին նշանակել է Քրիստինե Գրիգորյանին տեղակալ։
     *Համացանցային կարճ փնտրտուքի արդյունքում հայտնի է դառնում, որ դեռ 2019 թվականին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ եղած և տոնածառի մոտ Նոր տարի շնորհավորող Հրանտ Ջիլավյանը հետո զբաղվել է փաստաբանությամբ (թեև փաստաբաններից շատերը չեն ճանաչում նրան), ապա
     ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝
     *Քրիստինե Գրիգորյանի` ՄԻՊ պաշտոնն ստանձնելուց հետո նշանակվել է այդ կառույցում արդարադատության ոլորտում և ԶՈՒ մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար։ ՄԻՊ-ի պաշտոնը անակնկալ թողնելով` որոշ ժամանակ արտասահմանում հայտնված արտաքին հետախուզության նորանշանակ պետին երիտասարդը փոխարինել է ՄԻՊ-ի պաշտոնում։
     Ու հիմա միանգամից՝ արտաքին հետախուզության պետի տեղակալ։
     Անհամբեր ու անհանգիստ պետք է սպասել, թե շուտով արտաքին հետախուզության ծառայությունում ինչ բարձր պաշտոն կզբաղեցնի նախկին ՄԻՊ-ի վարորդը, սևանցի հարևանը կամ տոնավաճառի հսկիչը։
     Երկիրը սարքել են որբի գլուխ… Իսկ այս անգլուխները, որ պատկերացնեն, թե ինչպիսին կարող էր լինել ՀՀ արտաքին հետախուզությունը, հրապարակում եմ Հայաստանի առաջին Հանրապետության ռազմական հետախուզության և հետախուզական համակարգի մասին մի տեսանյութ։ Համեմատելն անգամ անհնար է:
     ՀԳ տեսանյութի հեղինակը «Երկիր Մեդիա»-ի լրագրող Անահիտ Հովհաննիսյանն է»:

3872 | 0
Facebook