Խնդրում ենք սպասել...

Համացանց

«HSBC բանկը հեռանում է Հայաստանից». Մեսրոպ Առաքելյան

21:54, երեքշաբթի, 06 փետրվարի, 2024 թ.
«HSBC բանկը հեռանում է Հայաստանից». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում դադարեցնում է իր գործունեությունն ամբողջությամբ արևմտյան կապիտալով միակ բանկը՝ HSBC-բանկ Հայաստանը։

Բանկը Հայաստանում սկսել է իր գործունեությունը 1995թ.` արցախյան առաջին պատերազմից ամիսներ անց, տնտեսության բազմաթիվ խնդիրների ժամանակ։

Եվ ահա, ամբողջ օրը տնտեսության աննախադեպ հաջողությունների մասին հեքիաթներ պատմող կառավարությունը չի կարողանում պահել աշխարհի լավագույն բանկերից մեկը։

Սա Հայաստանի իշխանությունների նկատմամբ բիզնեսի վստահության գնահատականն է, որն իր հետևից բերելու է նորանոր խնդիրների։
     Մասնավորապես, օտարերկրյա պոտենցիալ ներդրողն այս լուրը լսելուց բազմաթիվ մտահոգություններ է ունենալու։

Թե բա՝ տարածաշրջանային խաչմերուկ։ Ձեր սարքածը լավագույն դեպքում միակողմանի թունել է լինելու»։

5584 | 0
Facebook