«Ազգային առաջընթացը» չի մասնակցելու փետրվարի 7-ի արտահերթ նիստին․ հայտարարություն
«Այսօր մամուլում և սոցցանցերում ահազանգ է տարածվել այն մասին, որ ՔՊ-ն իրավապահների միջոցով բռնաճնշումներ է գործադրում Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության որոշ անդամների նկատմամբ՝ ստիպելով նրանց վաղվա արտահերթ նիստում քվեարկել ըստ ՔՊ-ի ցանկության, այսինքն, ավագանու մանդատից զրկել Հայկ Մարությանին և ավագանու ընդդիմադիր մի քանի այլ անդամների»,- այս մասին ասվում է «Ազգային առաջընթաց» խմբակցության հայտարարությունում։ Դիմում ենք Մարդու իրավունքների պաշտպանին՝ ահազանգի հետքերով ուսումնասիրություն կատարելու և արդյունքների մասին հանրությանը իրազեկելու պահանջով։ Հանրությանը տեղեկացնում ենք նաև, որ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցելու փետրվարի 7-ի արտահերթ նիստին, և քաղաքապետարանում է լինելու միայն հանրության հետ (այդ թվում՝ մամուլի միջոցով) շփվելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ։ |