Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խոշոր հրդեհ՝ ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո»-ին պատկանող գործարանում

19:48, երեքշաբթի, 06 փետրվարի, 2024 թ.
Խոշոր հրդեհ՝ ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո»-ին պատկանող գործարանում

Փետրվարի 6-ին, ժամը 17:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ շշերի գործարանում, հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Ըստ նախնական տվյալների՝ շշերի ապակու ձուլման վառարանից տեղի է ունեցել հումքի արտահոսք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։07-ին։ Իրականացվում են հովացման աշխատանքներ։

Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, հրդեհը բռնկվել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշլի Մելո» մականվամբ հայտնի Մելիք Մանուկյանին պատկանող շշերի գործարանում:

3631 | 0
Facebook