Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ազգային ինքնիշխանությանը». ՀՀ-ում ԻԻՀ դեսպան

19:18, երեքշաբթի, 06 փետրվարի, 2024 թ.
«Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ազգային ինքնիշխանությանը». ՀՀ-ում ԻԻՀ դեսպան

Իրանն աջակցություն է հայտնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ազգային ինքնիշխանությանը։ Այս մասին այսօր լրագրողների և փորձագետների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Նա նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք ռազմավարական նշանակություն ունեն Իրանի համար, ծառայում են երկու երկրների և տարածաշրջանի օգտին։

Սոբհանիի խոսքով՝ Հայաստանի և Իրանի հարաբերություններն ակտիվորեն զարգանում են։

«Երկու երկրների սահմաններն ամենաապահովն էին, դրանք երկու երկրների ժողովուրդների համար խաղաղության և բարգավաճման երաշխիք էին։ Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն արագ տեմպերով աճում է, և ակտիվորեն խորանում են հարաբերությունները ենթակառուցվածքային նախագծերի շրջանակներում»,- նշել է դեսպանը և հավելել, որ երկու երկրների ժողովուրդները դժվարին պահերին աջակցել են միմյանց։

«Ինչո՞ւ են ձեզ սպառնում։ Եթե ​​ուժեղ լինեք, արդյոք կարո՞ղ են ձեզ սպառնալ։ Եթե ​​ուժեղ լինեք, ոչ ոք չի համարձակվի ձեզ սպառնալ։ Խաղաղության բացակայության պատճառը ռազմական հավասարակշռության բացակայությունն է։ Հենց այս շրջանակներում ենք մենք Հայաստանի հետ հարաբերությունները համարում ռազմավարական։ Իրանի և Հայաստանի կառավարությունների միջև կա փոխըմբռնում, և մենք գնում ենք այս ճանապարհով»,- ասել է Սոբհաին:

1132 | 0
Facebook