Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հակոբի գրածը նողկալի է». Ռուբեն Մելիքյան

16:24, երեքշաբթի, 06 փետրվարի, 2024 թ.
«Հակոբի գրածը նողկալի է». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ-ական փոխխոսնակ Հակոբ Արշակյանն իր էջում երկար-բարակ ճամարտակել է՝ փորձելով պատասխանել Հանրային ռադիոյի տնօրենի երեկվա «կարմիր» հոդվածին։
     Ամփոփումը հետևյալն է՝ Հակոբը փորձում է հիմնավորել, թե մենք ինչու պետք է «սպիտակ դրոշ» բարձրացնենք, հանձնվենք ու հրաժարվենք մեր ինքնությունից։
     Այդ գրվածքն ինքնին նողկալի է՝ սկզբից մինչև վերջ։ Բայց ամենանողկալին թերևս այն կտորն է, որում նա մեզ կոչ է անում «անուրջների» հետևից չգնալ։
     Ա՛յ սրիկա, 6 տարի առաջ Արցախը ծաղկուն պետություն էր։ Իրական էր։ Մերն էր։ Դո՛ւք այն դարձրեցիք անուրջ։ Էդքանից հետո՝ ո՞նց ա լեզուդ պտտվում խոսել «անուրջներից» հրաժարվելու մասին։ Հիշեցնում ես ծնողներին սպանելու համար դատվող այն մեղադրյալին, որ դատարանին խնդրում է իրեն մեղմ պատժել, որովհետև երկկողմանի ծնողազուրկ է»:

2865 | 0
Facebook