Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բռնաճնշումներ՝ ավագանու անդամների նկատմամբ». Գևորգ Ստեփանյան

16:00, երեքշաբթի, 06 փետրվարի, 2024 թ.
«Բռնաճնշումներ՝ ավագանու անդամների նկատմամբ». Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Վաղը՝ փետրվարի 7-ին, տեղի պետք է ունենա Երևանի ավագանու արտահերթ նիստ։
     Քպ ու հանրապետություն կուսակցությունները որպես «իշխանություն» նիստի օրակարգ են բերել մի հակաօրինական ու խայտառակ նախագիծ։
     Նախագծով ուզում են զրկել ընդդիմադիր ավագանու 5 անդամներին մանդատներից։
     Սա մի գործընթաց է, որով «ժողովրդավարության բաստիոն» հռչակված երկրում անտեսում են քաղաքացու ձայնը։
     Մեզ մանդատ է տվել Երևանցին, ու նա էլ իրավունք ունի գնահատական տալու։
     Այս պահին քպ ու հանրապետությունը միասին չեն կարողանում կյանքի կոչել հակաիրավական գործընթացը։
     Ըստ տարածվող լուրերի՝ ճնշումներ են բանեցնում Հանրային Ձայն ավագանու անդամների նկատմամբ, որպեսզի ապահովեն քվորում ու մի կերպ ստանան բաղձալի արդյունք։
     Հաջորդը Երևանում տրանսպորտի թանկացման նախագիծն է։
     «Տղաներ ու աղջիկներ» թուլացեք, ամեն բան դեռ առջևում է, ամեն ինչի համար պատասխան տալու պահը շատ մոտ է»:

2586 | 0
Facebook