Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Մարդիկ ո՞ւմ հետևից ո՞ւր գնան ու հանուն ինչի՞». Ստեփան Դանիելյան

03:00, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2024 թ.
«Մարդիկ ո՞ւմ հետևից ո՞ւր գնան ու հանուն ինչի՞». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Իշխանափոխության կամ վարչապետի հրաժարականի պահանջը քաղաքական պայքար չի: Դա դժգոհության արտահայտություն է: Հրաժարական կարող են պահանջել տնային տնտեսուհիները, փոքր ու միջին գործարարները, ֆուռերի վարորդները, ԼԳԲԹ ակտիվիստները, կամ՝ ֆերմերները:
     Քաղաքական կազմակերպությունները, երբ իշխանության դառնալու հայտ են ներկայացնում, առաջարկում են պետության զարգացման իրենց այլընտրանքային մետեցումներն, ապագայի իրենց տեսլականները, ձևավորում են այլընտրանքային կառավարության կազմ, նաև տալիս են իրենց վարչապետի թեկնածուի անունը, ով պետք է գլխավորի այդ նոր կուրսը:
     Արդյունքում, մարդիկ, դա տեսնելով, հայտնում են իրենց հավանությունն ու սկսվում է իշխանափախության գործընթացը:
     Քաղաքական պայքարը այլընտրանքի ստեղծումն է:
     Հիմա դեռ հասկանալի չէ, թե ընդդիմություն ասվածն ինչով է տարբերվում փոքր ու միջին դժգոհ ձեռնակատերերից, ԼԳԲԹ ակտիվիստներից, ֆուռերի վարորդներից: Նույն բառերով նույն բաներն են ասում և նույն կերպ իրենց պահում:
     Մարդիկ ո՞ւմ հետևից ո՞ւր գնան ու հանուն ինչի՞»:

3209 | 0
Facebook