Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ խորհրդարանի առջև իր ամենամյա ելույթի ժամանակ, ռուս-ուկրաինական պատերազմին, հայտարարել է, որ չնայած ռազմաճակատում ձախողմանը, Ռուսաստանը հիբրիդային ռազմական հարձակումներ է սկսել Վրաստանի դեմ, հաղորդում է «Грузия Онлайн»-ը:
«Օչամչիրի նավահանգիստը ռազմակայանի վերածելու Ռուսաստանի ծրագիրը նպատակ ունի դիմակայությունը տեղափոխել Սև ծով՝ մեր տարածքային ջրեր, ինչը սպառնալիք է Սև ծովում ռազմավարական հեռանկարին»,- ասել է Զուրաբիշվիլին: