Ղազախստանի նոր վարչապետ Օլժաս Բեկտենովն առաջին ելույթն է ունեցել՝ որպես վարչապետ, հաղորդում է Tengrinews.kz-ը: Բեկտենովը հայտարարել է, որ կառավարության գլխավոր խնդիրը ղազախական բիզնեսին աջակցելն է:
«Միջոցներ կձեռնարկենք՝ հայրենական արտադրությունը խթանելու համար։ Անհրաժեշտ է ավելացնել Ղազախստանում արտադրվող արտադրանքի մասնաբաժինը, ամբողջությամբ կգործարկենք օֆթեյք-պայմանագրերի համակարգը։ Մեր հիմնական խնդիրը հայրենական բիզնեսին աջակցելն է»,- ասել է նա: