Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ձեզնից լավ կապիտուլյանտ». Վահագն Ալեքսանյան

14:30, երեքշաբթի, 06 փետրվարի, 2024 թ.
«Ձեզնից լավ կապիտուլյանտ». Վահագն Ալեքսանյան

«Ձեզնից լավ կապիտուլյանտ, պարո՛ն Խաչատրյան, Լեռնային Ղարաբաղում իշխանություն վերցրիք, երկու շաբաթում ամբողջությամբ դատարկվեց, մի մարդ չմնաց: Ասում ա՝ հանդուրժում եք, Հայաստանը լցվել ա թուրքերով: Բա Արծվաշենը քանի՞ տարի ա՝ ձեր իշխանության օրոք լցված եղել թուրքերով, բա խի՞ չեք հետ բերել ՀՀ սուվերեն տարածքը»,- ԱԺ-ում արձագանքելով Արթուր Խաչատրյանի ելույթին՝ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել էր. «Անկախության, ինքնիշխանության ու հարատևության մասին խոսում է մի քաղաքական ուժ, ում օրոք թուրքերը բույն են դրել ՀՀ տարածքում: 150-200 քառ. կմ թուրքերը բույն են դրել ՀՀ տարածքում ու ՀՀ իշխանությունները ոչ մի բան չեն անում՝ նրանց քշելու համար: ՀՀ Սահմանադրությունը թուրքերը պահանջում են, որ փոխենք»:

3341 | 3
Facebook