Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավտովթարից մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանը

14:18, երեքշաբթի, 06 փետրվարի, 2024 թ.
Ավտովթարից մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանը

Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ջամշլու-Գեղարոտ ավտոճանապարհին բախվել են Toyօta Camry մակնիշի 131 HH 11 համարանիշի, Nissan March մակնիշի և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, մյուսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածը «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանն է: Վթարի հիմնական պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է եղել:

5583 | 3
Facebook