Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 փետրվարի, 2024 թ.

Համացանց

«Բավական է Ալիևի փաստաբան խաղաք Հայաստանի ներսում». Տաթևիկ Հայրապետյան

00:54, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2024 թ.
«Բավական է Ալիևի փաստաբան խաղաք Հայաստանի ներսում». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե մենք զինվենք, Ալիևը «լեգիտիմ» իրավունք կունենա հարձակվելու, եթե մենք չհրաժարվենք «Անկախության հռչակագրից» ու Սահմանադրության հիմնարար դրույթներից, ապա Ալիևը «լեգիտիմ» իրավունք կունենա հարձակվելու, եթե մենք մեզ խելոք չպահենք, Արցախի հանդեպ մեր իրավունքներից չհրաժարվենք, ապա Ալիևը «լեգիտիմ» իրավունք կունենա հարձակվելու...սրանք ենք ՔՊ-ի, նույն ինքը՝ «Քանդենք պետությունը» կուսակցության ու նրանց համախոհների հիմնական թեզերը: Այս թեզերը ոչ միայն կեղծ են ու որևէ քննություն չեն բռնում, այլև փաստացի Ադրբեջանի նախկին ու հնարավոր ապագա ագրեսիաների «լեգիտիմությունն» են ապահովում: Քիչ է մնում կոչ անեն Ալիևին հարձակվել, որ ասեն՝ տեսա՞ք, ժողովուրդ, որ ասում էինք խելոք չմնաք, վատ կլինի, չէիք հավատում: Իշխանությունը փաստացի պատերազմի հրձիգ է դարձել, Ադրբեջանի բռնապետի՝ Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ ագրեսիվ քայլերի գլխավոր շահառուն...
     Իսկ իրականությունը ճիշտ հակառակն է՝ մենք հրաժարվել ենք Արցախի հանդեպ իրավունքներից, ստացել ենք ագրեսիա՝ ՀՀ սահմաններին, տարածքային կորուստներ ու մարդկային զոհեր, մենք Արցախի հարցում «նշաձող» ենք իջեցրել, ստացել ենք պատերազմ, մազապուրծ հայրենակիցներ ու կորսված հայրենիք: Եթե մենք թղթերով ամրագրենք Արցախի հանձնումը, ապա Ալիևը այլևս որևէ կարիք չի ունենա պայմանագիր կնքելու, քանի որ կստանա «խաղաղության» միակողմանի պայմանագիր, իսկ Հայաստանի տարածքն էլ կշարունակի կոչել «Արևմտյան Ադրբեջան»՝ դարձնելով թիրախ:
     Եթե 2020 թվականի ագրեսիան պատժվեր միջազգային հարթակներով, ապա չէր լինի 2022 թ. և 2023 թ. սեպտեմբերյան ագրեսիաները, չէին լինի մարդկային զոհերը, կորուստները, առհասարակ՝ ագրեսիան զսպելու ձևը դա ագրեսիան պատժելն է, դրա դեմ միջազգային կոնսեսուսներ ձեռբերելը և ոչ երբեք դա «լեգիտմիտացնելն» ու «արդարացնելը»: Ագրեսիան և ցեղասպանությունը չունեն արդարացում, չեն կարող լինել «լեգիտիմ»:
     Այնպես որ բավական է Ալիևի փաստաբան խաղաք Հայաստանի ներսում՝ մեր կյանքերի, անվտանգության ու ապագայի հաշվին, էլ չեմ ասում՝ մեր վճարած հարկերով, հավաքվեք, գնացեք, ոչ թե գլխներիս նոր պատերազմ բերեք ձեր ստոր մղումները բավարարելու համար: Պատերազմը հնարավոր է կանխել ու դրա համար առաջին քայլը Հայաստանի ներսում Ալիևին արդարացնողներին իշխանությունից զրկելն է, որոնք իրենց լեգիտիմության միակ աղբյուրը Ալիևի ագրեսիվ քայլերի մեջ են գտնում...»:

| | |
2173 | 1
Facebook