«Ստեղ են ասել՝ հասանք, իջեք»,- ԱԺ-ում ելույթն այսպես սկսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ արձագանքելով ՔՊ-ականների ելույթներին. «Անկախության, ինքնիշխանության ու հարատևության մասին խոսում է մի քաղաքական ուժ, ում օրոք թուրքերը բույն են դրել ՀՀ տարածքում: 150-200 քառ. կմ թուրքերը բույն են դրել ՀՀ տարածքում ու ՀՀ իշխանությունները ոչ մի բան չեն անում՝ նրանց քշելու համար: ՀՀ Սահմանադրությունը թուրքերը պահանջում են, որ փոխենք»,- հավելել է Խաչատրյանը: