Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլի երկու դավաճանությունների շնորհիվ Արցախը անցավ թշնամուն, բայց վախեցեք երրորդից». Հրանտ Ավետիսյան

04:06, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2024 թ.
«Նիկոլի երկու դավաճանությունների շնորհիվ Արցախը անցավ թշնամուն, բայց վախեցեք երրորդից». Հրանտ Ավետիսյան

Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կա երկու դավաճանություն, որոնց գիտակցված գնաց նիկոլ փաշինյանը և որոնց արդյունքում Արցախը ամբողջությամբ անցավ թշնամու տիրապետության տակ:
     Առաջինը 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի կանգնեցնելու որոշումն էր: Տևած 44 օրերի ընթացքում թշնամին 15.000-ից ավելի զոհ և 25.000-ի հասնող վիրավոր էր տվել: Ունենալով թուրքական կողմի բացահայտ աջակցությունը` թշնամին չկարողացավ հասնել իր նպատակին մարտի դաշտում` հայաթափել Արցախը: Չնայած նիկոլ-արայիկ զույգը ամեն ինչ անում էր Արցախը դատարկելու համար, սակայն ռուսական կողմի շնորհիվ դա տեղի չունեցավ:
     Դեռ տեղի չունեցավ:
     2023 թվական, սեպտեմբերի 19-ը: Ադրբեջանական կողմը հարրձակում է գործում սկզբում մեկ մարտական դիրքի վրա, հույս ունենալով, որ շուրջ 10 ամիս բլոկադայի մեջ գտնվող արցախցին պետք է արագ վայր դնի զենքը: Սակայն թշնամու գրոհի փորձը հանդիպում է անկոտրում դիմադրության և սկսվում է լայնամաշտաբ գրոհ և հարվածներ խաղաղ բնակչության վրա: Այստեղ սկսվում է նիկոլի երկրորդ դավաճանությունը: Լավ իմանալով կատարվողի մասին` հայկական կողմը մնում է դիտորդի դերում, նիկոլի անմիջական հրամանով ՊՆ-ն ջայլամի դիրք ընդունելով հայտնում է, որ «հայկական սահմաններին կայուն խաղաղ է»: Արցախցին մնում է միայնակ և աշխարհի լռության ներքո լքում իր տունը:
     Նիկոլի երկու դավաճանությունների շնորհիվ Արցախը անցնում է թշնամուն:
     Առաջին` կանգնեցնել պատերազմը:
     Երկրորդ` զորք չուղարկել Արցախ:
     Բայց վախեցեք երրորդից, երբ նիկոլը կխլի մեզանից Արցախ վերադառնալու մեր երազանքը: Հանձնելով Սյունիքից, Տավուշից, Գեղարքունիքից որոշ հատվածներ` նիկոլը կստիպի մարդկանց մտածել ոչ թե կորցրածը ետ բերելու մասին, այլ էղածը պահելու»:

4052 | 4
Facebook