Մեծ Բրիտանիան պատրաստ կլինի հետ մղել Ռուսաստանի ցանկացած հարձակում, եթե այդպիսին լինի: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը` TalkTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Այո, մեր ընդհանուր անվտանգությունը երաշխավորելն իմ գործն է»,- ասել է նա: «Կարծում եմ՝ մենք լավ պաշտպանված ենք և բավականաչափ ներդրումներ ենք կատարել պաշտպանության ոլորտում։ Այո, մենք ՆԱՏՕ-ում երկրորդ տեղում ենք պաշտպանական ծախսերի ծավալներով: Մեծացնում ենք ներդրումները պաշտպանության ոլորտում, քանի որ իրավիճակն աշխարհում գնալով անհանգիստ է դառնում»,- ասել է Սունակը: